26 սեպտեմբերի 2005 - 13:19 AMT
Վ.ՕՍԿԱՆՅԱՆ.ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԵՐԱԴԱՐՁ Է ԴԵՊԻ ՏՈՒՆ
Հայ-իտալական կապերը հիմնված են հին եւ հարուստ ավանդույթների վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հանդես գալով Վերոնայում իրեն «Վենետիկի մեծ ոսկե» պարգեւի հանձնման արարողության ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, նշել է.«1512 թվականին Հակոբ Մեղապարտը Իտալիայում հրատարակել է առաջին հայատառ գիրքը: Հանրահայտ անգլիացի լորդ Բայրոնը Սբ.Ղազար կղզին անվանել է հայկական անկախության ամրոց այն ժամանակվանից ի վեր, ինչ 1700 թթ. այնտեղ ապաստան գտան Մխիթարի շքանշանի հայ վանականները: Վերջին երեք դարերի ընթացքում այդ ապաստանը վերածվեց գիտական եւ մշակութային կենտրոնի: Այսօր, եթե հարցնենք մխիթարյաններին, համարում նրանք իրենց վենետիկցիներ, նրանք դրական պատասխան կտան: Եթե հարցնենք նրանց, արդյո՞ք հայ են համարում իրենց, նրանք կասեն «այո»: Կարելի է ասել, որ նրանք միասնական եվրապական նույնացման պիոներներն են, որի մասին մենք այսօր խոսում ենք, սակայն որոշ մտավախություններով: Եթե հազարամյակ առաջ Եվրոպան միավում էր կրոնական գործոնը, ապա այսօր դա այլեւս չի գործում: Չկա նաեւ տնտեսական առաջընթաց, որը հատուկ էր Եվրոպային երկու դար առաջ: Չկա նաեւ գաղափարախոսություն, որը եւ խոչընդոտ էր, եւ կապող օղակ անցյալ դարի տասնամայկների ընթացքում: Եվրոպան ավելին է քան ընդհանուր պատմությունը, ավելին, քան աշխարհագրությունը, ավելին, քան ակումբը: Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Եվրոպան գաղափար է, իրավացի են: Դա Եվրոպայի գաղափարն է, որպես միասնական, բայց անհասանելի իդեալի: Նույնիսկ այդ տարածքի սահմաններից դուրս բնակվող մարդիկ պատկերացնում են Եվրոպան, որին կարելի է դիմել բոլորին միասին, որպես գործընկերոջ, որի աջակցությանը կարելի է արժանանալ, Եվրոպա, որին բոլորը ցանակնում են պատկանել: Հայաստանը դա Եվրոպա է: Սա փաստ է, ոչ թե հարցի պատասխան: ԽՍՀՄ փլուզումը հանգեցրեց մեզ տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամի: Ես հիշում եմ մեր քննարկումները Հայաստանում մինչ Եվրոպայի Խորհրդին անդամակցելը, որոնց ընթացքում շատ հարցեր էին հնչում մեր ուղին ընտրելու վերաբերյալ: Դանթեն ասել է, որ դժոխքի ամենաթեժ տեղերը պահվում են նրանց համար, ովքեր բարոյական ճգնաժամի ժամանակ չեզոքություն են պահպանել: Ես ուրախ եմ նշել, որ չեն ընկնի այդտեղ, քանի որ ես նրանց թվում էի, որոնք բոլորից բարձրաձայն էին հանդես գալիս եվրոպական ուղու օգտին: Ընտրությունը շատ պարզ էր: Հայերը հավատում են եվրոպական քաղաքակրթության արժեքներին: Արվել է բարոյական, էթիկ, էքզիստենցիալ ընտրություն, որը առանձին անձանց եւ հանրությանը բերեց ժողովրդավարության գերակայության գիտակցմանը կառավարման այլ ձեւերի հանդեպ, օրենքի գերակայությանը մարդու համար, մարդու իրավունքների գերակայությանը ընտրյալների իրավունքների հանդեպ: Մարդիկ, որոնք ապրել են լծի տակ, տեսել են էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն մինչ այս խոսքերի հայտնվելը ապրել են որպես ազգային փոքրամասնություն առանց որեւէ իրավունքների, այժմ պատկանում են աշխարհին, որտեղ թշնամաբար տրամադրված հարեւանները հասկացել են, որ կարող են ընդունել նոր սահմանները, հիմնված իրողությունների վրա, եւ շարժվել առաջ: Եվրոպայի երկրները հասկացել են, որ իրենք կարող են հատել սահմանները, չնսեմացնելով եւ չանտեսելով մշակութային տարածությունը, առանց պատմական անհետացման վախի: Եվրոպական հարեւանության քաղաքականությունը տուն վերադարձրեց Հայաստանին, քանի որ Հյաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը ՀՀ աստիճանական ինտեգրումն է եվրոպական կառույցներին: ՀՆԱ աճի երկնիշ թվերը, որոնք Հայաստանը գրանցել է վերջին հինգ տարիների ընթացքում, անդամակցությունը ԱՀԿ-ին, ազատ ձեռներեցության մթնոլորտը, քաղաքական համակարգի եւ հանրության փոփոխությունները վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Սակայն, դեռեւս վաղ է խոսել այն մասին, որ եվրոպական չափանիշները մեր կողքին են: Դրանք այնքան էլ մոտ չեն, ինչքան բուն Եվրոպան, Վենետիկը, Վերոնան, ինչպես մշակութային եւ կրոնական արժեքները, որոնք մենք կիսել ենք անցյալում եւ կիսում ենք այսօր: Կիսելով այդ արժեքները, մենք կանցկացնենք Իտալիայի օրերը Հայաստանում, որոնք մեկնարկում են հոկտեմբերի սկզբին եւ կտեւեն երկու ամիս: Այս նախագիծը կկայանա Հայաստանի եւ Իտալիայի նախագահների հովանու ներքո: Այդ լույսի ներքո իմ պարգեւատրման փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանը, նրա արտաքին քաղաքականությունը, եվրոպական կողմնորոշումը եւ ապագան հավանության են արժանանում: Ես հպարտ եմ ստանալու համար նման հեղինակավոր մրցանակ: Սա առանձնահատուկ օր է ինձ համար: Եվ սա, իհարկե, փայլուն, 650-ամյա պատմություն ունեցող հատուկ տեղ, հատուկ հիմնադրամ, հատուկ ընտանիք է, որի արմատները հասնում են բոլոր ժամանկների մեծագույն բանաստեղծ Դանթե Ալիգյերիին: Իտալիան եւ Վենետոն համընդհանուր ժառանգությունը կիսում են հայերի հետ: Առանձնապես խորհրդանշական է այն փաստը, որ Հայաստանի վերադարձը դեպի Եվրոպա նշվում է այստեղ` Իտալիայում»: