26 փետրվարի 2013 - 12:15 AMT
Ադամ Շիֆը շնորհավորել է Արցախի ժողովրդին ազգային ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ

Կալիֆորնիայից ընտրված ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորել է Արցախի ժողովրդին Արցախի ազգային ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ և իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանը:

Իր ուղերձում կոնգրեսականը մասնավորապես ասել է.«Դուք միշտ կզգաք իմ աջակցությունը ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործում: Հուսով եմ, հեռու չէ այն օրը, երբ Արցախը կդառնա ազգերի համագործակցության լիիրավ անդամ»,-ասել է նա: