«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր առավոտյան սկսել է հանդիպումները Արմավիրի մարզում։
Նա արդեն եղել է Արմավիր և Մեծամորում քաղաքներում, այժմ նա Էջմիածին քաղաքում է:
Մեծամոր քաղաքում իր ելույթի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ ոչ ոք չէր մտածի, որ այս շարժումը կունենան այդքան սիրուն անուն՝ «Բարև»: Ստյոպա Սաֆարյան էլ իր հերթին ասաց, որ սա վերեելքի ու զարթոնքի շարժում է: «Րաֆֆի Հովհաննիսյանը հոգալու է ձեր խնդիրները: Ես շնորհավորում եմ այս զարթոնքի համար: Մեր ուժը մեր «բարևն» է լինելու»,-ասաց Սաֆարյանը: «Մենք գնում են դեպի փոփոխություն: Մենք փոխում ենք ամեն ինչ մեր երեխաների համար: Սա հավաք չի, սա երթ չի, սա ողջույն է»,-իր ելույթն այսպես սկսեց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց, որ այս առավոտ հանդիպել է Ռուսաստանի դեսպանին.«Այս առավոտ ես հանդիպեցի Ռուսաստանի դեսպանին և նրան էլ ասացի, որ հարգում եմ Ռուսաստանին, բայց նաև ասացի որ հայ ժողովուրդը ոչ մեկից չի վախենում, ոչ Ռուսաստանից, որ Ամերիկայից, ոչ Չինաստանից, ոչ էլ՝ Եվրոպայից»: