26 փետրվարի 2013 - 14:44 AMT
ԵՄ. Ղազախստանում հնարավոր են բանակցությունները ԱՄՆ և Իրանի միջև

ԵՄ ներկայացուցիչը չի բացառում, որ Ալմաթիում մեկնարկած «Վեցնյակի» ու Իրանի բանակցություններում հնարավոր են նաև երկկողմ բանակցություններ ԱՄՆ և Իրանի միջև, հայտարարել է ԵՄ Գերագույն ներկայացուցչի մամլո քարտուղար Մայքլ Մանը: «Եթե ցանկություն լինի, ապա նման բանակցություններ տեղի կունենան», գրում են ԶԼՄ-ները:

Բանակցությունների սեղանին միայն միջնորդների վեցնյակի նորացված առաջարկներն են: