26 փետրվարի 2013 - 15:28 AMT
Լուքսորում օդապարիկի վթարի հետևանքով 19 զբոսաշրջիկ է զոհվել

Եգիպտական Լուքսորի մերձակայքում օդապարիկի վթարի հետևանքով 19 զբոսաշրջիկ է զոհվել Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից ու Հոնգկոնգից: Երկու մարդ է ողջ մնացել՝ ուղևորներից մեկն ու օդաչուն: Ողբերգությունը տեղի է ունեցել լուսաբացին, երբ օդապարիկը թռչում էր հին քաղաքի վրայով 300 մ բարձրության վրա: Ըստ նախնական տվյալների, բռնկման պատճառ է դարձել գազի պայթյունը, որն օգտագործվում է որպես վառելիք: