27 սեպտեմբերի 2005 - 14:12 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար b>Վլադիմիր Ռուշայլոյին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են Կազանի ԱՊՀ գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքը: Անդրադարձ է կատարվել ԱՊՀ կառույցների բարեփոխումներին առնչվող մի շարք հարցերի: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի աշխատանքի կազմակերպական խնդիրների շուրջ: