27 փետրվարի 2013 - 11:05 AMT
Չակ Հեյգելը հաստատվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հաստատել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Չակ Հեյգելին: Նրա օգտին է քվեարկել 58 սենատոր, 41-ը՝ դեմ է եղել:

Չակ Հեյգելի երդմնակալության արարողությունը կկայանա փետրվարի 27-ին: ՊՆ հեռացող ղեկավար Լեոն Պանետտան արդեն հասցրել է հայտարարել, որ Պենտագոնի նոր ղեկավարն ականավոր առաջնորդ է՝ հավելելով, որ արգասաբեր է համարում ԱՄՆ վարչակազմի պաշտպանական ռազմավարությունը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: