27 փետրվարի 2013 - 13:18 AMT
Վրաստանում է գտնվում ԵԽ խորհրդական Թոմաս Համմարբերգը

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի խնդրանքով Եվրամիությունը Վրաստան է գործուղել մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար, այժմ Եվրոպայի խորհրդի խորհրդական Թոմաս Համմարբերգին: Նա տեղում կհետևի ընթացիկ գործընթացներին և օբյեկտիվ եզրակացություն կներկայացնի Եվրամիությանն ու շահագրգիռ կազմակերպություններին:

ԵԽ փորձագետը Վրաստանում կմնա 4 ամիս, գրում է Գրուզիա OnLine-ը: