27 փետրվարի 2013 - 13:52 AMT
Ր. Հովհաննիսյանը ցանկանում է բարևել Սյունիքի մարզպետին. Հանդիպման ժամը 15:00

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին և նրան ասաց, որ ցանականում է հանդիպել Սյունիքի մարզպետին.

«Ժամը 15:00-ին ցանկանում եմ հանդիպել իր հետ և պահանջելու եմ նրա հրաժարականը: Եթե չի վախենում, թող գա»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մինչ այդ, նա զրուցեց Մեղրիի քաղաքապետի հետ, ով ասաց, որ իրենց քաղաքի մասին խոսել և ասել, որ այնտեղ կեղծիքներ են եղել ճիշտ չի, քանի որ Մեղրիում իդեալական ընտրություններ են եղել:

Րաֆֆի Հավհաննիսյան ի պատասխան այս դիտարկմանը, քաղաքապետին տեղեկացրեց, որ Մեղրիում անգամ հյուրանոց չեն տրամադրել «Ժառանգության» անդամներին.«Հյուրանոցի պատասխանատուներն, իմանալով, որ նրանք «Ժառանգությունից» են, հրաժարվեցին տեղ տրամադրել»,-ասաց նա և պահանջեց հյուրանոցի նախասրահից հանել ՀՀԿ շտաբը: