27 փետրվարի 2013 - 15:05 AMT
Պետախ Տիկվայում տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկո

Փետրվարի 26-ին Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում տեղի է ունեցել Սումգայիթում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկո: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել Իսրայելի «Արարատ» հայ համայնքի մամլո քարտուղար Մենդել Կորսունսկին, հավաքվածներին պատմել են հակամարտության պատմության, հայերի դեմ Ադրբեջանում իրագործված սարսափելի ոճրագործությունների մասին: «Նման միջոցառում անց է կացվել առաջին անգամ»,-ասել է Կորսունսկին:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել է «Սովորական ցեղասպանություն» փաստագրական ֆիլմը, որից հետո հավաքվածները հարգել են Սումգայիթի զոհերի հիշատակը: