27 փետրվարի 2013 - 15:38 AMT
Հովիկ Աբրահամյանը՝ ԲՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիայի մասին. Ոչինչ մի բացառեք

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառում ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիա կազմելու հավանականությունը: «Ոչինչ մի բացառեք, ամեն ինչ հնարավոր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հարցին թե հնարավո՞ր է ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիայի ձևավորումը, Հովիկ Աբրահամյանն այսպիսի պատասխան տվեց:

Նա նշեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց ծրագրերին համամիտ են և պատրաստ են սատարելու Սերժ Սարգսյանի ծրագրերը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կարող են քննարկել հարցը: