28 փետրվարի 2013 - 15:54 AMT
ԲՀԿ-ն պատրաստ է քննարկել հետընտրական զարգացումները

ԲՀԿ-ն պատրաստ է մասնակցել հետընտրական զարգացումների վերաբերյալ ցանկացած ձևաչափով քննարկման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ իրենք պատրաստվում են քննարկել և սահմանել իրենց մոտեցումները, և երբ խորհրդարանական ուժերը կհստակեցնեն քննարկման ձևաչափը, ԲՀԿ-ն կներկայացնի իր առաջարկները:

Անդրադառնալով «Ժառանգության» և ՀՅԴ-ի ներկայացրած պահանջներից արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Ես չեմ կարծում, որ արտահերթ խոհրդարանական ընտրություններ անցկացնելը որևէ կապ ունի նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների հետ: Մեր կուսակցությունում դեռ չի քննարկվել այդ հարցը»:

Նա նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին և կառավարման խորհրդարանական համակարգին:Հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս կազմի, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ ինքն այդ հարցում քաղաքական որևէ մոտիվիացիա չի տեսնում: