28 փետրվարի 2013 - 18:27 AMT
Ազատության հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը և հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը: «Սումգայիթում մեր ժողովուրդը տվեց իր զոհերը, մարդիկ սպանվեցին հայ լինելու համար: Ոչ մի բան չի մոռացվել, հետայսու ով ձեռք բարձրացրեց հայ մարդու վրա, լինի հայ, թե արտասահմանցի, պատիժը չի ուշանալու:

Ամեն ոք , որ ներկա է Ազատության հրապարակում, արդեն գիտի, մենք միասնաբար արդեն գիտենք, որ հաղթանակած ժողովուրդ ենք, դարձել են ազգ և պետություն»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այսօր ողջ հայությունը, Հայաստանի ողջ բնակչությունը միասին է՝ մեկ դրոշակի ներրքո: