Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով քիչ առաջ զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Դանիելյանը: Վերջինս գրանցվել է կադրերի ռեզերվում:
Փոխարենն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ով ամիսներ առաջ ազատվել էր Երևանի Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնից: