ՀԱԿ ներկայացուցիչները երիտասարդ ակտիվիստների և մի խումբ քաղաքացիների հետ ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ և խոնարհվեցին մարտի 1-ի զոհերի հշատակին:
Մյասնիկյանի արձանի մոտ էին եկել ՀԱԿ անդամներ Լևոն Զուրաբյանը, Արման Մուսինյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը և այլք:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու չեկավ: ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի գալու:
Ավելի վաղ Սուրբ Սարգիս կեղեցում մատուցվեց պատարագ՝ նվիրված մարտի մեկի անմեղ զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ բախում, որին զոհ գնաց 10 քաղաքացի: Այդ օրերին Ազատության հրապարակում հանրահավաքներ էին, քանի որ ընդդիմությունը և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չէին ընդունում փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Ընտրություններում հաղթող էր ճանաչվել Սերժ Սարգսյանը: