ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին հրամանագիր է ստորագրել ԱՄՆ կառավարության աշխատանքի հատուկ կարգի մասին, կապված պետբյուջեի ծախսերի պարտադրված կրճատման հետ:
Ընթացիկ ֆինանսական տարում, որը կավարտվի սեպտեմբերի 30-ին հարկ կլինի կրճատել 85 մլրդ դոլար: Գումարի մեծ մասը՝ 46 մլրդ դոլարը, բաժին է ընկնում Պենտագոնին: Դա կազմում է ԱՄՆ ՊՆ բյուջեի մոտ 13 տոկոսը: Մյուս կրճատումները կվերաբերվեն քաղաքացիական հատվածին, այդ թվում կրթական և առողջապահական խոշոր ծրագրերին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Կրճատումը բացասաբար կանդրադառնա նաև մասնավոր հատվածի վրա՝ կավելանա գործազրկությունը և կդանդաղի տնտեսական աճը: