4 մարտի 2013 - 15:59 AMT
Մ. Խայտե. Դավիթ Նալբանդյանը Դևիսի գավաթի Ֆրանսիայի հետ խաղում կմասնակցի միայն զուգախաղին

Արգենտինայի թենիսի հավաքականի ավագ Մարտին Խայտեն հայտարարել է, որ Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի հետ հաղին Դավիթ Նալբանդյանը կհայտագրվի միայն զուգախաղում:

«Ես շատ գոհ էի Նալբանդյանի ու Օրասիո Զեբալլոսի ելույթից Գերմանիայի հավաքականի հետ խաղում: Մեզ հաջողվեց հաղթել 5:0 հաշվով»,-ասել է Խայտեն:

Ըստ նրա, Նալբանդյանը բավականին լավ է խաղացել իսպանացի Դավիթ Ֆերերի դեմ Copa Claro մրցաշարում, որտեղ զիջել է 2:6, 6:4, 6:0 հաշվով, սակայն մենախաղում Ֆրանսիայի դեմ հանդիպմանը չի մասնակցի:

Արգենտինա –Ֆրանսիա խաղը տեղի կունենա ապրիլի 5-7-ը Բուենոս Այրեսի Parque Roca-ում: