4 մարտի 2013 - 20:54 AMT
Մարտի 23-ը և 24-ը հայտարարվել են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր

Մարտի 23-ը և 24-ը հայտարարվել են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր: Առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին և համատիրություններին։ Քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն շաբաթօրյակի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ բոլոր պարագաները: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչական շրջանների հետ համատեղ աշխատանքներ են տարվել կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ, մայրաքաղաքում վաղ առավոտից կազմակերպվելիք տոնական տարատեսակ միջոցառումների համար: