4 մարտի 2013 - 21:15 AMT
Ադրբեջանցի զինվորները նորից սկսել են պայթե՞լ ականների վրա

Ադրբեջանցի զինվորները նորից սկսել են պայթել ակկանների վրա: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Ադրբեջանի Ազգային բանակի զինծառայողներից մեկը պայթել է ականի վրա: Շրջանառվող լուրերի համաձայն, տեղի ունեցածի հետևանքով Իբրահիմ Ռաուֆ օղլու Հեյդարովը (ծնված 1993 թվականին) ստացել է ծանր մարմնական վնասվածքներ:

Այժմ զինվորը գտնվում է հոսպտալում, բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծանր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում Գերանբոյի շրջանի ուղղությամբ ականի վրա պայթել են ադրբեջանական բանակի երկու զինվոր: 19-ամյա Ջամիլ Մամեդովը և Չինգիզխան Ջարասովը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ: Ականի վրա պայթյունի հետևանքով երկու զինվորն էլ զրկվել են ոտքերից: Փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը: Նոյեմբերի 19-ի առավոտյան ԼՂ և Ադրբեջանի զորքերի շփման գծում ականի վրա պայթել էր և մահացել էր ադրբեջանական բանակի զինծառայող 19-ամյա Պաշա Նեյմետ օղլու Մուրսալովը: Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի և ԼՂ զորքերի շփման գծում կրկին ականի վրա պայթել էր 19-ամյա Մահիր Տահիր օղլու Զարբիևը: Նա կենդանի էր մնացել և հոսպիտալացվել: