5 մարտի 2013 - 10:26 AMT
Լիտվայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Մարտի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երևան կայցելի Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը:

Այցի ընթացքում Լիտվայի ԱԳ նախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի և Լիտվայի արտգործանախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: