5 մարտի 2013 - 13:30 AMT
Սկսվել է ՕԽ-2014 պաշտոնական թալիսմաններից մեկի պատկերով նոր մետաղադրամների իրացումը

Ռուսաստանի խնայբանկը սկսել է Սոչիի Ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական թալիսմաններից մեկի՝ Սպիտակ արջուկի պատկերով նոր մետաղադրամների իրացումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մետաղադրամների վրա պատկերված է Սպիտակ արջուկը, ձախից գրված է «Սոչի 2014», ներքևում՝ 5 օլիմպիական օղակներն են: Մետաղադրամները երեք տեսակի կլինեն՝ մեկն արծաթից, երկուսը՝ ոսկուց: