
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին հնարավոր է ձերբակալեն: Այսօր առավոտից տեղեկություններ են տարածվում, որ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով նախաքննությունն իրականացնող ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան` Վարդան Սեդրակյանին կալանավորելու համար:
ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը պաշտոնական որևէ տեղեկատվություն չի կարող հաղորդել: Վարդան Սեդրակյանի հեռախոսահամարն անհասանելի է:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են նախկին թեկնածուի աշխատավայր, սակայն Վարդան Սեդրակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր այդ լուրերը: ԱԱԾ-ից այն ժամանակ ևս որևէ տեղեկություն չէին հաղորդել: