ՀՀ նախագհի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի Սահմանադրական դատարան ներկայացված դիմումները կքննվեն միասին՝ մարտի 11-ին:
Ինչպես նշված է Սահմանադրական դատարանի մարտի 5-ի աշխատակարգային որոշման մեջ, գործերով զեկուցողներ են նշանակվել Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը: Դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հարակից պատասխանողներ` Դատախազությունը և Ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրաիս Ղուկասյանը Սահմանադրական դատարան են դիմել մարտի 4-ին: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները: