Դոնեցկի «Մետալուրգի» նախկին մարզիչ Վլադիմիր Պյատենկոն, որը գլխավորեց Երևանի «Բանանցը», պատմել է այն պատճառների մասին, որոնք դրդել են նրան պայմանագիր կնքել ակումբի հետ:
«Ուղղակի հետաքրքիր առաջարկ եմ ստացել, հեռանկարներ կան: «Բանանցը» աղյուսակի վերջում է, սակայն դա թյուրիմացություն է: Այստեղ ամեն ինչ կա թիմը զարգացնելու համար՝ և բազա, և դաշտեր, և ենթակառուցվածքներ, և պայմաններ, և ֆուտբոլիստներ»,-Պյատենկոյի խոսքն է մեջբերում «Տերրիկոնը»:
Նա խոստովանել է, որ ֆինանսական պայմանները զիջում են «Մետալուրգի» պայմաններին, սակայն ձեռք են տալիս նրան: