6 մարտի 2013 - 13:58 AMT
Մարտի 7-ին կմեկնարկի Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունը

Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում մեկնարկելու է Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունը, որին մասնակցելու են Երևանի, ՀՀ մարզերի և ԼՂՀ լավագույն մարզիկները:

Մարտի 7-ին կկայանան պատանեկան առաջնության գոտեմարտերը, 8-ին՝ երիտասարդական: Հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով և մեդալներով:

Առաջնության արդյունքներով կձևավորվի հավաքականը, որը ապրիլի 11-15-կմասնակցի Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև՝ հուլիսի 6-17-ը Կազանում անցկացվելիք Ունիվերսիադային, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: