6 մարտի 2013 - 14:10 AMT
Սոչիի Օլիմպիական խաղերի մեդալները կարող են հանրությանը ներկայացվել մայիսին

Սոչիի Օլիմպիական խաղերի մեդալները կարող են հանրությանը ներկայացվել մայիսին, «Ռ-Սպորտ» գործակալությանն է հայտնել «Սոչի 2014» կոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն:

22-րդ ձմեռային խաղերը կանցնեն Սոչիում 2014թ. փետրվարի 7-23-ը:

«Մեդալներն արդեն ներկայացվել են ՄՕԿ»,-ասել է Չեռնիշենկոն: