Լոս Անջելեսի Kessab կրթական ասոցիացիան գործարար և բարերար Մանաս Բուջիկյանին տարվա մարդ է հայտարարել: Բուջիկյանը ծնվել է Սիրիայի Քեսաբ քաղաքում 1932թ.: Նրա հայրը, թողնելով բարեկեցիկ կյանքն ԱՄՆ-ում, 1915թ. վերադարձել է Ադանա թուրքերի դեմ կռվելու համար: Հետո նոր տուն է կառուցել Քեսաբում, նա 5 երեխա ուներ:
Ընտանիքը արտագաղթել է ԱՄՆ 1954 թվականին: Մանաս Բուջիկյանն ավարտել է քոլեջը, սովորել է ինժեներական գործ և աստիճան է ստացել Կալիֆորնիայի համալսարնում: Ինչպես և հայրը, նա իր կյանքը նվիրել է Հայկական հարցին: Նա Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) հիմնադիրներից մեկն է, ՀՅԴ ակտիվիստ է հայ համայնքներում Ֆրեզնոյից մինչև Գլենդեյլ: Այժմ նա բնակվում է Տորենսում կնոջ հետ: Նա 7 երեխա ունի, 21 թոռ և 2 ծոռ, գրում է Asparez-ը: