6 մարտի 2013 - 15:24 AMT
«Հայաստան» հիմնադրամը համայնքային կենտրոն է կառուցում Բավրա գյուղում

«Հայաստան» հիմնադրամը համայնքային կենտրոն է կառուցում Շիրակի մարզի Բավրա գյուղում : Ֆինանսավորում է շինարարությունը Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի բարերար Նշան Դեվեջյանը :

Կենտրոնի երկհարկանի շենքում կտեղակայվեն գյուղապետարանը, հանդիսությունների սրահը, գրադարանը և համակարգչային սենյակը: Կառուցվել է շենքի հիմքը, կանգնեցվել են առաջին հարկի երկաթբետոնե սյուները: Եղանակային պայմանները բարելավելուն պես աշխատանքները կվերսկսվեն:

Վրաստանին սահմանակից այս գյուղն ունի 570 բնակիչ: Հիմնական զբաղմունքն այստեղ անասնապահությունն է:

Նշենք, որ Հեռուստամարաթոն 2012-ի շրջանակներում հավաքագրված միջոցներն այս տարի գլխավորապես ուղղվում են համայնքային կենտրոնների կառուցմանը: