5 հոկտեմբերի 2005 - 17:36 AMT
Վրաստանի նախագահը առաջարկել է անցկացնել հարավկովկասյան եւ բալտյան երկրների գագաթնաժողով
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին առաջարկել է անցկացնել Թբիլիսի քաղաքում հարավկովկասյան եւ բալտյան երկրների գագաթնաժողով: Այսօր Թբիլիսի քաղաքում տեղի ունեցած Լատվիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա հայտարարեց.«Մենք հուսով ենք, որ կկարողանանք գործի դնել 3+3 ձեւաչափը, որը առաջարկել են Վրաստանը եւ Լիտվան: Այդ ձեւաչափը ներառում է հարավկովկասյան երեք երկրներ` Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան- եւ երեք մերձբալտյան երկրներ` Լատվիյա, Լիտվա, Էստոնիյա»,- ասել է Սահակաշվիլին Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Մ.Սահակաշվիլիի կարծիքով, Թբիլիսի Քաղաքում այդպիսի գագաթնաժողովի անցկացումը «կաջակցի նախկին ԽՍՀՄ այդ հանրապետությունների մերձացմանը նոր եւրոպական ձեւաչափում եւ հարավկովկասյան երկրների եւրաինտեգրման գործընթացին»: «Այդպիսի կապերը էական են մեր տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման տեսանկյունից»,-ավելացրել է Սահակաշվիլին: