Աղմկահարույց կողոպուտ է կատարվել ավստրալական Ադելաիդա քաղաքում: Ինչպես այսօր հայտնել է Հարավային Ավստրալիա նահանգի ոստիկանությունը, հանցագործները մասնավոր կոլեկցիոների տուն են ներխուժել՝ կոտրելով մուտքի դուռը: Նրանք 6 կտավ են գողացել, այդ թվում Ռենուարի, Գուստավ Կլիմտի և Էգոն Շիլեի գործերը:
Ըստ իրավապահների, հանցագործությունը կատարվել է չորեքշաբթի օրը 13:30 և 15:00 հատվածում: Այդ ժամանակ տանը մարդ չի եղել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: