7 մարտի 2013 - 12:16 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Շիրակի մարզպետ նշանակվեց Ֆելիքս Ցոլակյանը

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա՝ մարտի 7-ի որոշմամբ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց ՀՀ Շիրակի մարզպետ:

Կառավարության ղեկավարը շնորհավորեց նրան և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Նշենք, որ Ցոլակյանը զբաղեցնում էր ՀՀ ազգային անվտանգության պետի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք նաև, որ նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարական էր տվել փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո:

ՖՈՏՈՇԱՐՔ