
Շիրակի մարզպետարանում կադրային ջարդ չի լինի, խոստանում է նոր մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նա կծանոթանա աշխատակիցների հետ, իսկ նրանց աշխատանքի վերաբերյալ գնահատականները կլինեն ավելի ուշ: Այս մասին մարզպետն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
Շիրակի նախկին մարզպետը ևս ուժային կառույցի ներկայացուցիչ էր, սակայն Ֆելիքս Ցոլակյանը դրանում արտառոց բան չի տեսնում, ըստ նրա, պարզապես համընկել է:
Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ նախկին աշխատավայրում կարգավորելու հարցեր ունի, ինչից հետո կգնա Շիրակի մարզ. «Ես աշխատելու առաքելությամբ եմ գնում Շիրակ»:
Ֆելիքս Ցոլակյանը ԱԱԾ պետի տեղակալ էր նշանակվել 2009-ին, ունի գեներալ-լեյտենանտի կոչում: