9 մարտի 2013 - 10:45 AMT
Պենտագոնի ղեկավարի Աֆղանստան այցի ժամանակ Քաբուլում ավտոմեքենա է պայթել

Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ՊՆ շենքի մոտ կայանած ավտոմեքենան: Տուժածների ու զոհերի մասին ոչինչ չի ասվում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստան ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի այցի ժամանակ: Ըստ ISAF ներկայացուցչի, Պենտագոնի ղեկավարը պայթյունի ժամանակ այլ վայրում է գտնվել: Հեյգելը Քաբուլ է ժամանել մարտի 8-ին, ուրտեղ մտադիր է բանակցել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ: