9 մարտի 2013 - 12:33 AMT
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմ

Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մեծ Բրիտանիայի հայոց թեմ թեմական-եկեղեցական հարցերով, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:

Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ: