7 հոկտեմբերի 2005 - 13:46 AMT
Վարդան Օսկանյանն ու Բրայան Ֆոլը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարները
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին ընդունեց Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն ծավալվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների վերաբերյալ: Կողմերը նաեւ անդրադարձան Հայաստանի եւ Եվրոպական Միուության հարաբերություններին` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Նշվեց, որ Գործողությունների ծրագրի մշակման հարցում Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի անհատական մոտեցումը յուրաքանչյուր երկրի հանդեպ: