Հռոմի օդանավակայանում Երևանից ժամանած 59 ուղևորների մոտ չեն եղել որոշ անհրաժեշտ փաստաթղթեր: Դեսպանության միջամտության արդյունքում 46 ՀՀ քաղաքացի շարունակել է ուղևորությունը, մնացած 13-ի հարցերը կարգավորման ընթացքում են։
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հիշեցնենք, որ երեկ Հռոմի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ էին արգելափակվել: Իտալիայում ՀՀ դեսպանը և հյուպատոսը մեկնել էին օդանավակայան` պարզելու, թե իչ է տեղի ունեցել: