10 մարտի 2013 - 19:40 AMT
Գավառում շրջված ավտոբուսի ուղևորներից մեկը հիվանդանոցում է

Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում շրջված ավտոբուսում եղել է 20 ուղևոր: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեռևս չպարզված հանգամանքներում Արծվաքար թաղամասի գերեզմանատան մոտ կողաշրջվելէ «ՊԱԶ» մակնիշի 0336 Լ պետհամարանիշով Գավառ-Արծվաքար երթուղային ավտոբուսը:

Մինչեւ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած, 1954 թ. ծնված Զ. Բաբայանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ավտոբուսը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13.23-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: