11 մարտի 2013 - 13:15 AMT
Սիրիայի ընդդիմությունը հետաձգել է ժամանակավոր կառավարության ընտրությունները

Սիրիայի ժամանակավոր կառավարության ընտրությունները, որոնք նախանշված էին մարտի 12-ին, հետաձգվել են: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, անանուն աղբյուրի վրա հղումով: Քվեարկության նոր օր է նշանակվել մարտի 20-ը: «Մենք այլևս չենք կարող պառակտում թույլ տալ այդ հարցի շուրջ: Հեղափոխությունը պետք է կազմակերպված լինի»,-ասել է Սիրիայի ազգային կոալիցիայի անդամ Քամալ Ալ Լաբվանին:

Վարչապետի պաշտոնի համար ֆավորիտ են համարում Օսամա ալ Քադիին, որը պատասխանատու է Սիրիայի հետպատերազմյան վերականգնման համար: