Ապրիլի 25-ից մայիսի 1-ը Փարիզի Լուվրում և Սանկտ Պետերբուրգի Պետական ռուսական թանգարանում տեղի կունենա Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը:
Մրցաշարին կմասնակցի նաև գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նրա մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լորան Ֆրեսսինեն (Ֆրանսիա), Մայքլ Ադամսը (Անգլիա) և Դին Լիրենը (Չինաստան):
Շախմատիստները կպայքարեն մեկ շրջանով: Առաջին 5 տուրերը կանցնեն Փարիզում, որտեղ աշխարհի չորրորդ չեմպիոնն աշխատել ու ապրել է իր փառքի գագաթնակետում, ևս չորսը՝ Սանկտ Պետերբուրգում, որտեղ 1914թ. Պետերբուրգի հայտնի շախմատի մրցաշարում սկսվեց Ալյոխինի փայլուն կարիերան, հայտնում է chess-news.ru-ն: