11 մարտի 2013 - 15:07 AMT
Դոնեցկի «Շախտյորը» կարող է գլխավորել Մասիմիլիանո Ալլեգրին

Եթե Միրչա Լուչեսկուն հեռանա Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզչի պաշտոնից, ուկրաինական ակումբը կփորձի գլխավորել «Միլանի» մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրիին:

Ասվում է, որ «հանքափորներն» արդեն պատրաստել են պայմանագրի նախնական տարբերակն իտալացու համար: «Շախտյորը» պատրաստ է 24 միլիոն եվրոյի առաջարկ անել և պայմանագիր ստորագրել չորս տարով:

Հիշեցնենք, որ Լուչեսկուի հետ պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, և կողմերը դեռևս չեն կարողացել պայմանավորվել այն երկարաձգելու մասին, հայտնում է sport-express.ru-ն: