11 մարտի 2013 - 15:06 AMT
Միխալ Բիլեկ. Կցանկանայի դրական արդյունքի հասնել Դանիայի և Հայաստանի հետ խաղերում

Չեխիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Միխալ Բիլեկը, որի սաներն արդեն 4 խաղ է, ինչ չեն զիջում հակառակորդներին, խոստովանել է, որ կցանկանար դրական արդյունքի հասնել Դանիայի և Հայաստանի հետ խաղերում: Չեխիան կընդունի Դանիային մարտի 22-ին, իսկ մարտի 26-ին Երևանում կխաղա Հայաստանի հավաքականի հետ:

«Թուրքիայի հետ ընկերական խաղի համեմատ, որտեղ մենք հաղթեցինք 2:0 հաշվով, կազմում փոփոխություններ չեն լինի: Այդ խաղերն ընտրական են և, անկասկած, բոլորովին այլ նշաձող կունենան»,-Բիլեկի խոսքն է մեջբերում rozhlas.cz-ը:

Չեխիայի հավաքականի մարզիչը նշել է, որ այդ խաղերում թիմը գրոհելու է, սակայն միևնույն ժամանակ լավ կպաշտպանվի: