7 հոկտեմբերի 2005 - 19:34 AMT
Երեւանում Յուրի Լուժկովը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Այսօր Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Յուրի Լուժկովը ջրել է 2003 թվականին Հիշատակի ծառուղում իր տնկած անվանական եղեւնին: Նշենք, որ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը աշխատանքային այցով Երեւան է ժամանել քաղաքի 2787-ամյակի տոնակատարության, ինչպես նաեւ Հայաստանի մայրաքաղաքում Մոսկվայի տան հիմնաքարի տեղադրման արարողության առիթով: Նա նաեւ կմասնակցի Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում Մոսկվայի օրերի կապակցությամբ անցկացվող միջոցառումներին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: