11 մարտի 2013 - 18:44 AMT
Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասվում է.

Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի մահվան մասին:

Հայկական մշակույթը կորցրեց իր հիմնասյուներից մեկին, ով իր ստեղծագործությամբ կամրջում էր տարբեր ժամանակներ եւ որի ստեղծած մշակութային արժեքները պատկանում են համայն մարդկությանը: Նա այն արվեստագետն էր, ով շարունակելով հայկական կերպարվեստի ավանդույթները, մեծ ներդրում ունեցավ նաեւ Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման գործում:

Հայտնում եմ իմ վշտակցությունը Հակոբ Հակոբյանի բոլոր հարազատներին եւ մերձավորներին: