11 մարտի 2013 - 19:40 AMT
Մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում նստացույց են անում

Մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում նստացույց են անում: Նրանք միացել են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և պահանջում են, որ գործող նախագահը ինքնաբացարկ հայտնի: Նշենք, որ այսօր երիտասարդների մեկ այլ խումբ էլ նստացույց է անում ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց, նրանք պահանջում են աշխատանքից հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին: Երիտասարդներն հայտարարել են, որ նստացույցն անժամկետ է:

Հավելենք նաև, որ Ազատության հրապարակում է նաև «Ժառանգության» առաջնորդը: Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվանից հացադուլ է հայտարարել և Ազատության հրապարակում կլինի մինչև գործող նախագահի երդմնակալության արարողության օրը՝ ապրիլի 9-ը: