12 մարտի 2013 - 13:49 AMT
Միխայիլ Մարկոսովը «Սիբիրի» հետ խաղում ուղեղի ցնցում է ստացել և կոտրել է քիթը

«Ուֆայի» լավագույն ռմբարկու Միխայիլ Մարկոսովը, որը 45-րդ րոպեին հեռացվել է դաշտից «Սիբիրի» հետ խաղում (1:1) հյուրերի դարպասապահ Իլյա Տրունինի վրա հարձակվելու համար, ինքն էլ լուրջ վնասվածք է ստացել:

«Միտումնավոր չեմ խաղացել դարպասապահի ուղղությամբ, նույնիսկ չեմ տեսել նրան, քանի որ գնդակին էի նայում,-Մարկոսովի խոսնքերն է մեջբերում sportbox.ru, –Կատարվածն աղոտ եմ հիշում: Ես ուղեղի ցնցում եմ ստացել և կոտրել եմ քիթս»:

Տրունինը ևս ուղեղի ցնցում է ստացել, հնարավոր է նաև կոտրել է այտոսկրն ու ծնոտը: