Ազգային ժողովի 20 պատգամավորներ, ըստ հայտարարագրած միջոցների, միլիոնատեր են: Առաջին հնգյակում են չորս ԲՀԿ-ականներ` Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյանը և ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, որը իր կարողություններով զիջում է միայն Գագիկ Ծառուկյանին: Նրանք միասին ավելի քան 1 մլն դոլար եկամուտ են հայտարարգրել:
Վիճակագրությունն անցկացրել է «ՄԱՆԴԱՏ» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում: Այն հրապարակել է Parliamentmonitoring.am կայքը:
Ըստ աղբյուրի՝ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է, որի 36 պատգամավորներ միասին հայտարարագրել են շուրջ 98,1 մլն դոլար եկամուտ: Այնուհետև, դրանից կիսով չափ պակաս եկամուտներով երկրորդ տեղում է Հանրապետական խմբակցությունը: Ամենաքիչը «Ժառանգություն» խմբակցության 5 պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցներն են՝ 118 հազար ԱՄՆ դոլար: Տվյալները վերցված են պատգամավորների գույքի ու եկամուտների հայտարարագրերից: