13 մարտի 2013 - 12:10 AMT
ՆԱՍԱ. Մարսում կյանք է եղել

Տիեզերական ՆԱՍԱ գործակալությունը հայտնել է հողի անալիզի արդյունքների մասին, որը կատարել է Curiosity մարսագնացը:

Հիմնվելով ստացված տվյալների վրա՝ գիտնականները պնդում են, որ հեռավոր անցյալում Կարմիր մոլորակի վրա կյանք է եղել, երկրայինի նմանությամբ: Հողաշերտի նմուշներում հայտնաբերվել են ծծումբի, ազոտի, ջրածնի, թթվածնի, ֆոսֆորի ու ածխածնի հետքեր:

Գիտնականները հայտարարել են, որ ստացված տվայլները թույլ են տալիս պնդելու, որ այն վայրում, որտեղ նմուշառում է արվել, աղի լիճ է եղել: Սակայն ասել, թե քանի տարեկան է այն և երբ է ջրազրկվել, բարդ է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: