13 մարտի 2013 - 12:01 AMT
Ջոն Քերի. Սիրիական ընդդիմությունը պետք է ավելի հանդուրժող լինի

Սիրիայում անցումային կառավարության ձևավորման համար սիրիական ընդդիմությունը ևս պետք է ավելի հանդուրժող լինի ու փոխզիջման գնա: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Ընդդիմության հետ մենք մեկ ընդհանուր նպատակ ունենք՝ դադարեցնել արյունահեղությունը: Մենք բոլորս ենք ցանկանում, որ ընդդիմությունն ու Բաշար Ասադի կառավարությունը բանակցությունների սեղանի շուրջ նստեն: Հարկավոր է, որ Ասադի կառավարությունը հասկանա, որ չի կարող ոչնչացնել բոլոր ընդդիմադիրներին: Սակայն պետք է նաև ընդդիմության աջակցությունը»,-ասել է նա: