13 մարտի 2013 - 12:26 AMT
Հարակից պատասխանողները ներկայացրեցին բացատրությունները. ՍԴ-ին առաջարկում են մերժել դիմումը

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննության շրջանակներում հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազության և ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ներկայացուցիչները դատարանին ներկայացրեցին իրենց բացատրությունները: Հարակից երկու պատասխանողներն էլ առաջարկեցին մերժել Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը:

Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ, ըստ պատասխանող կողմի, ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի ՍԴ ներկայացրած երկու դիմումներն էլ անհիմն են. «Խնդրում ենք բարձր դատարանին մերժել երկու դիմումներն էլ»: