13 մարտի 2013 - 12:35 AMT
Ա.Ղուկասյան. Եթե ՍԴ-ն դիմումը մերժի, Ս.Սարգսյանի ինքնաբացարկը դառնում է քաղաքական պահանջ

Եթե Սահմանադրական դատարանը դիմումը մերժի, ապա Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը դառնում է քաղաքական պահանջ: Այսօր Սահմանադրական դատարանում լրագորղների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՍԴ-ում ընտրություների արդյունքները վիճարկող Անդրիաս Ղուկասյանը:

«Ես միավորվելու եմ այն ուժերի հետ, որոնք կպահանջեն Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը»,- հայտարարեց նա:

Նա նկատեց, որ ԿԸՀ-ն և մյուս հանձնաժողովները դարձել են ընդդիմադիր ուժերի և թեկնածուների դիմումները մերժելու մեքենաներ. «Գլխավոր դատախազության այսօրվա զեկույցից նույնպես պարզ դարձավ, որ իրավապահ մարմինները նույնպես պետական մեքենաներ են: Բոլոր այդ մարմինների մոտ կա մեկ միասնական մոտեցում. հանրությունը անհիմն տեղեկատվություն է տարածում, ԶԼՄ-ները չստուգված փաստեր են հրապարակում, այսինքն` հանրությունը և մնացած բոլորն անլուրջ են, իրենք են միայն լուրջ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը: